«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Առաջատարը «Միկան» է

Առաջատարը «Միկան» է
08.05.2012 | 00:00

Հայաստանի ֆուտբոլի առաջնության յոթերորդ տուրում առավել հաջողակ են գտնվել հյուրընկալվող թիմերը, որոնք չորս խաղից հաղթել են երկուսում, մեկն ավարտել ոչ-ոքի: «Փյունիկը» 3:2 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ, «Գանձասարը» գերազանցել է «Միկային» (2:0): Գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել «ՈՒլիս»-«Բանանց» դիմակայությունում: Տանտերերից միակ հաղթանակը տոնել է Գյումրիի «Շիրակը». թիմը երեք անգամ գրավել է «Իմպուլսի» դարպասը` սեփականն ընդունելով մեկը: Հիշեցնենք, որ օրեր առաջ այս թիմերը միմյանց հետ հանդիպել էին նաև Հայաստանի գավաթի եզրափակիչում, որտեղ նորից առավելության էին հասել գյումրեցի ֆուտբոլիստները:

Յոթ տուրից հետո տասներեք միավորով առաջնության աղյուսակը գլխավորում է «Միկան»: Տասը միավորով ու մեկ պակաս խաղով երկրորդ հորիզոնականում է «Գանձասարը», իսկ եռյակը եզրափակում է «Շիրակը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1995

Մեկնաբանություններ